Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ18 ապրիլի 2024 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանը` նշելով, որ 2 միջնորդություն էր ներկայացվել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Տոնոյանի խափանման միջոցը փոխելու և խափանումն առհասարակ վերացնելու միջնորդությունները»,– ասել է նա։ Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան։ 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |