Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը18 ապրիլի 2024 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձր է գնահատել Լիտվայի և Հայաստանի միջև հարաբերությունները՝ ողջունելով ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները: Շիմոնիտեն շեշտել է, որ Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներին շարունակական աջակցության և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար: Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում: ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու գործում՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման անհրաժեշտությունը: Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը: Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, Հարավային Կովկասում և Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը և միջխորհրդարանական հարթակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |