ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել18 ապրիլի 2024 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրերի տարածումն ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում, հայտարարել է, որ բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Նա հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է: «Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին»,–ասվում է մեկնաբանության մեջ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն հստակ արձագանքի և հերքման է սպասում Հայաստանից ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին» ԶԼՄ–ներում հայտնված տեղեկություններից հետո։ Զախարովան ասել է, որ Մոսկվայում չեն զարմանա, եթե պարզվի, որ ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները Բրյուսլեում իրոք իրենց պլաններն էին պարտադրում Երևանին, որոնք «ենթադրում են ՌԴ ռազմակայանի և ռուս սահմանապահների փոխարինում մասնագետներով ԱՄՆ–ից, ՆԱՏՕ–ից և ԵՄ–ից, Արևմուտքի քայքայիչ աշխատանքի ընդլայնում Հայաստանի սահմանին՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, ինչպես նաև ՀՀ կրիտիկական կարևորության ենթակառուցվածքների և էներգահամակարգերի վերակողմնորոշում և Մեծամորի ԱԷԿ–ի ապամոնտաժում»։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |