«Զվարթնոցում» տասնյակից ավելի չվերթ է հետաձգվել․ Վազքաուղու հատվածում աշխատանքներ են տարվում

«Զվարթնոցում» տասնյակից ավելի չվերթ է հետաձգվել․ Վազքաուղու հատվածում աշխատանքներ են տարվում

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթեր հետաձգվել են։ Օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը հայտնել է, որ ապրիլի 22–ի առավոտվա դրությամբ 12 չվերթ է հետաձգվել, հայտնում է Auroranews-ը։

Մողրովյանը նշել է, որ այս պահին օդանավաայանի վազքաուղու հատվածում աշխատանքներ են իրականացվում, դրանք կտևեն մինչև ժամը 13:30-ը:

Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնել են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---