Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով![]() 24 ապրիլի 2024 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով: Այդ մասին ասվում է կազմակերպության X-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ։ Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը»։ «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանության կողմից բռնության մասին ահագնացող հաղորդագրություններով։ Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի կիրառման և անմարդկային վերաբերմունքի դեպքերը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ նպաստելու նշանակալի բարեփոխումների իրականացմանը»,–ասվում է գրառման մեջ։ Գրառմանը կցվել է ՄԻՊ հաղորդագրությունը Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու կապակցությամբ նրան այցելելու վերաբերյալ։ Ապրիլի 23–ի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին Տավուշում սահմանազատման դեմ բողոքող 20-ից ավելի քաղաքացի ուժի կիրառմամբ բերման ենթարկելու մասին։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքով կալանավորված Սամվել Վարդանյանի նկատմամբ առերևույթ բռնություններ կատարելու վերաբերյալ հաղորդման առիթով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |