Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից25 ապրիլի 2024 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հեռանա Կովկասից, քանի որ գտնվում է այդ տարածաշրջանում։ Այդ մասին նա ասել է СОР29–ի թեմայով միջազգային համաժողովում։ «Կարծում եմ՝ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն ՌԴ հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Կարծում եմ, որ Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։ Նա այդ մասին ասել է Մոսկվայում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Բայկալ-ամուրյան մայրուղու վետերան շինարարների հետ հանդիպմանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |