Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում30 ապրիլի 2024 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5,000,000 (հինգ միլիոն) դոլար և 3,000,000,000 (երեք միլիարդ) դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխում։ Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը դոլարի դեպքում 4.50% է, դրամի դեպքում՝ 9.50%։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է մայիսի 2-ին և տևելու է մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։ Դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 (հարյուր հազար) դրամ, իսկ դոլարի դեպքում՝ 100 (հարյուր) դոլար: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝ Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Երևան-Սևան ճանապարհի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր անկայուն է Վթարի հետևանքով կա 2 զոհ Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով Ուսուցիչը լրացնելով թեստը, այն ավարտելուց հետո կտեսնի իր արձանագրած արդյունքները՝ որքան են ճիշտ կամ սխալ եղել Անառակաբարո գործողությունների կասկածանքով ձերբակալվել է Ջոն Կիրակոսյանի անվ. դպրոցի աշխատողը Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ |