Mutuari, Lolik և SilkSwap. Նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում10 մայիսի 2024 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Օրերս Հայաստանի Բլոկչեյն Էմբասիում ներկայացվել են Բահամուտի վրա գործարկված նոր DeFi նախագծերը՝ Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը: Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը: Mutuari և Lolik DeFi հավելվածներից խոսել է պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը, իսկ SilkSwap-ի բոլոր առավելությունները և հնարավորությունները ներկայացրել է Blockstars-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը: Այս երեք DeFi նախագծերը գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա և ամբողջովին ապակենտրոնացված են:
Մասնագետների՝ DeFi նախագծերը ներկայացնելուց հետո Fastexverse-ի ղեկավար Վահե Խաչատրյանը խոսել է Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախաձեռնության մասին: Հանդիպման ընթացքում Վահե Խաչատրյանը ազդարարել է Ցերեբրում Վիրտուալ Երևանում բոլորի կողմից սիրված Սարյան փողոցի վիրտուալ տարածքների նախավաճառքի փուլի մեկնարկը: Մանրամասն ներկայացվել են տարածքի ձեռք բերման առավելությունները, Fastexverse-ի կողմից առաջարկվող լուծումները և վիրտուալ տիրությում բիզնեսի առաջխաղացումը: Փակ նախավաճառքի փուլը նախատեսված է Սարյան փողոցում ներկայումս գործող բիզնեսների համար, որը կտևի երկու շաբաթ, իսկ այնուհետև կսկսվի վաճառքի հանրային փուլը՝ հնարավորություն տալով բոլորին ձեռք բերել հասանելի տարածքները և զարգացնել իրենց բիզնեսը Fastexverse-ի հետ:
Հանդիպման վերջում տեղի է ունեցել ակտիվ հարց ու պատասխան բանախոսների և բազմաթիվ ներկաների միջև, որոնք անչափ հետաքրքրված էին նոր նախագծերով և դրանց կիրառմամբ: Բաց չթողնելու Web3 համայնքի կարևոր իրադարձությունները և նոր նախագծերը՝ կարող եք մասնակցել ftNFT Phygital Space-ում պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին և տեղեկանալ առաջիկա միջոցառումներից Meetup Fastex և Fastex Armenia պաշտոնական էջերում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |