Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել»

Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել»

PanARMENIAN.Net - Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Սասունցի Դավիթ» արձանի հատվածում ոստիկանները ուժի գործադրմամբ բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների, որոնք նստած էին մայթին։

«Առանց օրինական պահանջ ներկայացնելու՝ ինչո՞ւ եք բերման ենթարկում»,- հարցել են քաղաքացիները ոստիկաններին, հայտնում է Panorama.am-ը։

«Ճանապարհ են փակել, դրա համար»,- արձագանքել է ոստիկանը։ Իսկ լրագրողներն ու քաղաքացիները պատասխանում են, որ նրանք նստած էին մայթին։

Այն դիտարկմանը, թե ինչո՞ւ եք բիրտ ուժ կիրառում, ոստիկաններից մեկն ասել է. «Բիրտ ուժ երևի չեք տեսել»։

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։

Երևանում քաղաքացիներն ինքնաբուխ փակել են փողոցներ՝ հետևելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին։ 40–ից ավելի մարդ է բերման ենթարկվել։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---