Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն ազատվել է պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին ազատել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Սիսիան Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին։ Նա Հայաստան էր վերադարձել Կանադայից «իԳործ» ծրագրի շրջանակներում, որպեսզի շարունակի իր կարողությունները ներդնել Զբոսաշրջության կոմիտեում:

Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին։ Նախորդ ամիսների նույն ժամանակահատվածի համեմատ ևս նվազում էր գրանցվել։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---