14 մայիսի 2024 - 11:38 AMT
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին

Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է Mediahub.am–ի լրագրող Նարե Գևորգյանին, որը լուսաբանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նարե Գևորգյանն այժմ «Նաիրի» ԲԿ–ում հետազոտվում է, ունի ոտքի վնասվածք։

«168 ժամի» կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան հարվածում հետիոտների համար գծանցումով անցնող լրագրողին։

Մայիսի 14–ի առավոտյան Երևանում վերսկսվել են բողոքի և անհնազանդության ակցիաները։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Հանրապետության հրապարակից երթ են սկսել դեպի ԵՊՀ՝ ճանապարհին կանգ առնելով նաև Մանկավարժական ինստիտուտի մոտ և կոչ անելով ուսանողներին միանալ երթին։ Ժամը 10-ի դրությամբ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։