Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները14 մայիսի 2024 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպումից հետո Բորգը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵԱՀԿ–ն կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները։ Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը։ «Որոշ ժամանակ առաջ սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված համաձայնությունը քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում կողմերին շարունակել խաղաղ բանակցություններն ի շահ ժողովրդների։ Մալթան՝ կազմակերպությունում իր նախագահության շրջանում, հավատարիմ է ԵԱՀԿ–ում կայունության ամրապնդման գաղափարին և համագործակցության նոր հնարավորություններ է դիտարկում COP29–ին ընդառաջ»,–ասվում է գրառման մեջ։ Մայիսի 13–ին Բորգի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում էր, որտեղ նրանց հյուրընկալել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել էին ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Բորգն ընդգծել էր ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |