Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին

Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ բոլոր այն ենթադրությունները, թե իբր Մոսկվան առաջարկել է Երևանին դուրս բերել Հայաստանի տարածքում տեղակայված բոլոր ռուս սահմանապահներին, չեն համապատասխանում իրականությանը։

Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Չեն համապատասխանում իրականությանն այն ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր բոլոր սահմանապահներին ՀՀ տարածքից։ Դա սուտ է»,–ասել է նա։

ՀՀ–ն հայտարարել է, որ մայիսի 9–ին Փաշինյան–Պուտին հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը, դուրս կգան այդ տեղերից։ Հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարության համաձայն Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել ՝ Հայաստանի մի շարք շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերումը, այն, ինչ ասվում է նաև ՀՀ հաղորդագրության մեջ։ Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---