ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ

ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ

PanARMENIAN.Net - Վրաստան մեկնող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց չկա։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների. Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:

Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ:

Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---