Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից

Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Սոլվակիայի վարչապետի դեմ մահափորձին, գրել է, որ ցնցված է Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից։

«Մաղթում են նրան շուտափույթ ապաքինում։ Բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ, դա շատ ցավալի է։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, ինչպես նաև նրա հարազատներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին»,–ասվում է գրառման մեջ։

Մայիսի 14–ին անհյատ անձը կրակել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա, երբ նա դուրս էր գալիս կառավարության արտագնա նիստից։ Վարչապետը ծանր վիրավորում է ստացել։ Նրան վիրահատել են, սակայն նրա վիճակի մասին տեղեկությունները հակասական են։

Օրվա ընթացքում տեղական ԶԼՄ–ները պարզել են, որ կրակողը կարող էր լինել տեղացի ոմն 71–ամյա գրողն ու քաղաքական ակտիվիստը։ Ավելի ուշ ՆԳՆ ղեկավարը հաստատել է այդ տեղեկությունը։ Կրակողը Սլովակիայի գրողների միության անդամ է։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---