17 մայիսի 2024 - 10:15 AMT
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել

Ֆասթ Բանկում մեկնարկել է «Փոխարկի՛ր և փոխանցի՛ր» ակցիան, որի շրջանակում մինչև մայիսի 31-ը սահմանվել է SWIFT համակարգի միջոցով փոխանցումների հատուկ սակագին՝ 1000 դրամ՝ ՌԴ ռուբլով և 5000 դրամ՝ ԱՄԷ դիրհամով, վրացական լարիով, չինական յուանով և այլ արժույթներով փոխանցումների համար։

Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում, ապա SWIFT համակարգով միջազգային փոխանցում առնվազն փոխարկված գումարի չափով։ Սակագինը գործում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան, Ռուսաստան, Չինաստան և այլ ուղղություններով OUR տարբերակով դրամական փոխանցումների համար։

Միջազգային փոխանցումներ կարելի է կատարել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերում։

Հավելյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի պաշտոնական կայք։