Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն

Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական այցն են կատարել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումների նպատակով։ Որոշվել է նորոգել Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը։

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ոսկեպարի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավությունը ներթափանցում է եկեղեցի։

Մշտադիտարկման արդյունքերի ամփոփումից հետո կազմվել են եկեղեցու տանիքածածկերի նորոգման գիտանախագծային փաստաթղթերը։ Սահմանված կարգով դրանք հաստատելուց և փորձաքննելուց հետո կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթը։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության ե հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի ե Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է՝ որ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ:

«Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, ե սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար ե չկա»,–ասվում է պատասխանի մեջ։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---