Էրդողանի վարկանիշը շարունակում է նվազել․ Ըստ հարցման՝ այն 40%-ից էլ ցածր է23 մայիսի 2024 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը շարունակում է նվազել․ այն 40 տոկոսից էլ ցածր է՝ մարտի 31-ին կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում նրա ղեկավարած կուսակցությանը հանրային աջակցության նվազմանը զուգահեռ։ Այս մասին վկայում են վերջին հարցման տվյալները, գրում է Factor.am-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով։ Անկարայում գործող MetroPoll ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը» ամենամսյա հարցման ապրիլի արդյունքները, որոնք ներկայացնում են թուրք քաղաքական գործիչների հավանության վարկանիշը։ Հարցումն անցկացվել է ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում՝ 28 շրջաններում 2235 քաղաքացու մասնակցությամբ։ Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանը, որի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2002 թվականից կառավարում է Թուրքիան, հարցվածներին ներկայացված յոթ քաղաքական գործիչների շրջանում երրորդ տեղում է՝ վայելելով ընդամենը 38․3 տոկոս աջակցություն։ Հարցվածների 53․4 տոկոսը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Էրդողանի գործունեությանը, որը 2023 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է ևս մեկ ժամկետով։ Շատերն Էրդողանի ժողովրդականության անկումը կապում են երկրում վատթարացող տնտեսական իրավիճակի հետ, որտեղ գնաճը կազմում է մոտ 70 տոկոս, ինչը թուրքերի համար դժվարացնում է նույնիսկ իրենց հիմնական կարիքները բավարարումը։ Ցուցակի առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP), որը մարտի 31-ին կայացած տեղական ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթել է իշխող ԱԶԿ-ի քաղաքապետի թեկնածուին։ Յավաշն ունի 65․8 տոկոս հավանության վարկանիշ, որն ամենաբարձրն է մինչ այժմ նրա արձանագրած արդյունքներից։ Նրան հաջորդում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նույնպես CHP-ից է և քաղաքապետ է ընտրվել երկրորդ ժամկետով։ Իմամօղլուի հավանության վարկանիշը կազմում է 52․8 տոկոս։ Երկու քաղաքապետերը համարվում են նախագահ Էրդողանի ամենաուժեղ մրցակիցները։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բեգլարյան. Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարած իշխանությունները հայտարարել են Պաղեստինի ճանաչման մասին «Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը»,–գրել է նա Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը խոսել են Մերձավոր Արևելքում ու Հրվ. Կովկասում վերջին զարգացումների մասին Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով |