Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները24 մայիսի 2024 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Էստոնիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր հարթակներում ակտիվ շփումները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ համագործակցության շրջանակն իրապես էականորեն ընդլայնվում է՝ ընդգծելով ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությամբ առկա գործիքակազմի միջոցով նոր ուղղություններով նոր հանգրվանների հասնելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ բարձր է գնահատում Էստոնիայի ակտիվ ներգրավածությունն այս ուղղությամբ: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երկու երկրների ղեկավարների մակարդակով հնչեցված՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը, ինչպես դա ընդգծել են նաև միջազգային մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Էստոնիայի ԱԳՆ: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը վկայակոչել է ՀՀ տեսլականի հիմքում դրված հիմնարար սկզբունքները և որոշակի ընթացակարգային պարզեցումներ իրականացնելու մասին հնչեցված պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup-ը Ֆաստեքսի հանդիպումները շարունակական են |