Լավրով․ ՌԴ դեսպանները պարբերաբար գալիս են Մոսկվա խորհրդակցությունների

Լավրով․ ՌԴ դեսպանները պարբերաբար գալիս են Մոսկվա խորհրդակցությունների

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կորպիրկինի կանչը Մոսկվա, նշել է, որ ՌԴ դեսպանները պարբերաբար գալիս են` խորհրդակցությունների։

«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,–ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթում ասվում է, որ «մայիսի 24–ին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար»։

ՀՀ ԱԳՆ–ն չէր մեկնաբանել Կոպիրկինին Մոսկվա կանչելու փաստը՝ նշելով, որ դա ռուսական կողմի որոշումն է։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորդորել է Փաշինյանին հրապարակավ ասել, թե ՀԱՊԿ կոնկրետ որ երկրներից դժգոհություն ունի։ Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է հնարավորը։

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---