Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը27 մայիսի 2024 - 11:54 AMT PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը հոգևոր ծառայության սառեցման հարցով դիմել է կաթողիկոսին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ կպահպանի իր նվիրապետական աստիճանը։ Այն հարցին, թե շարունակո՞ւմ է մնալ Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս, նա ասել է․ «Անշուշտ, պահպանվում է։ Կոչումը վերցված չէ։ Ինձ կարգալույծ չեն արել։ Այս պահին այլևս Տավուշի թեմում չեմ», հայտնում է Panorama.am-ը։ Հոգևոր ծառայության սառեցման հարցով Ամենայն Հայոց կաթողիկոսից պատասխանի մասին հարցին Բագրատ սրբազանն ասել է, որ պաշտոնական պատասխանի կարիք չկա։ «Երևի որ դիմել եմ, սառեցվել է, էլի։ Հավանաբար։ Պաշտոնական որևէ բան ասելու կարիք չկա»,–ասել է նա։ Անդրադառնալով ոստիկանների կողմից խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն՝ Բագրատ սրբազանն ասել է, որ իրենցից վախեցող չկա։ «Իրենք են վախեցած, այն վախկոտին են պահում։ Մեր երկրում մի վախկոտ կա։ Մեղք են այս տղաները, բութ գործիքի դեր են կատարում։ Ո՞ւմ են պահում, մի վախկոտի, որ իրենց կյանքն էլ է ավիրել։ Կարևոր չէ ինձ տանեն, ում տանեն։ Ի՞նչ է կալանք, բերման ենթարկել։ Ի՞նչ արժեք ունի․ թող ինձ էլ տանեն, կարող են թող տանեն»,–ասել է նա։ Մայիսի 26-ին հանրահավաքի ժամանակ ԵՊՀ պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը հայտարարել է՝ «մի ամիս եղել ենք հանդիպումների ու խորհրդակցությունների մեջ, հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների՝ իրավաբաններ, գործարարներ, սոցիալական տարբեր խմբերի հետ, բոլոր քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ սրբազանն է։ Բոլորի մոտ կա համախոհություն, որ նա պետք է լինի նաև վարչապետ»։ Դրանից հետո Բագրատ Սրբազանն ասել է. «Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։Սա անձնական որոշում է։ Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»։ Ուշագրավ Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բլինքենին՝ բարձրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը Ադամ Շիֆի նամակին է միացել ևս 47 կոնգրեսական Էրդողանը գոհ է Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումից Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ Լեբեդև․ Արևմուտքը ճնշում է Երևանին՝ դրդելով սահմանափակել ԱՊՀ-ի հետ գործակցությունը Նա հավելել է, որ դա առաջին հերթին վնասում է Հայաստանին Գրիգորյան․ Ռուսաստանն է հանձնել ԼՂ–ն Ադրբեջանին, առանց ՌԴ–ի թույլտվության պատերազմ չէր լինի «Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա |