Բաքուն սպառնում է «պատասխան տալ» Փարիզին, որտեղ Ադրբեջանին բռնապետություն են անվանում

Բաքուն սպառնում է «պատասխան տալ» Փարիզին, որտեղ Ադրբեջանին բռնապետություն են անվանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ–ն մեղադրել է ֆրանսիական ԶԼՄ–ներին Բաքվի դեմ «զրպարտչական քարոզարշավն» ընդլայնելու մեջ՝ հավելելով, որ դա «անպատասխան չի մնա»։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը մայիսի 16–ին France 2–ին տված հարցազրույցում Ադրբեջանին անվանել էր բռնապետություն, որից հետո ադրբեջանական ԱԳՆ–ն ներողություն էր պահանջել Փարիզից։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն լրագրողներին ասել է, թե Ֆրանսիան ոչ միայն ներողություն չի հայցել, այլ նույնիսկ ընդլայնել է Բաքվի դեմ «զրպարտչական քարոզարշավը»։

«Ֆրանսիական կողմը ոչ միայն ներողություն չի հայտնել նման անպատասխանատու և անընդունելի հայտարարությունների համար, այլ նույնիսկ ընդլայնել է Ադրբեջանի դեմ զրպարտչական քարոզարշավը Le Point–ում և այլ ԶԼՄ–ներում»,–ասել է Հաջիզադեն։

Ըստ նրա, Ֆրանսիայի հակաադրբեջանական քարոզարշավը «ժողովրդավարության քողի տակ գործող երկրի՝ արտաքին քաղաքականության մեջ սեփական ձախողումները թաքցնելու փորձ է»։

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) ստեղծված իրավիճակին։ Նախարարն ասել է, որ անկարգություններ հրահրողները «գործարք են կնքել» Ադրբեջանի հետ: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել է ֆրանսիացի նախարարը՝ պատասխանելով այդ ճգնաժամին Բաքվի միջամտության մասին հարցին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---