Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել

Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Ստեփանակերտը, որը հայաթափվել է 2023–ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում։

Ալիևն այդ մասին ասել է մայիսի 28–ին Խոջալուում՝ արդեն այնտեղ տեղափոխված ադրբեջանցիների հետ հանդիպմանը։

Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները», գրում է Haqqin.az-ը։

Ալիևը հայտարարել է նաև, որ 2025–ին սկսվի Աղդամի բնակեցումը։

Ավելի վաղ նա Շահին Վագիֆ օղլու Բայրամովին նշանակել էր «Ղարաբաղյան համալսարանի» ռեկտոր, որը գործելու է Արցախի պետական համալսարանի շենքում։ Համալսարանում կրթությունը լինելու է անվճար, իսկ ուսանողները կապահովվեն հանրակացարանով:

Ի տարբերություն Ստեփանակերտի շատ այլ շենքերի, Արցախի պետական համալսարանի շենքը ադրբեջանցիները կանգուն են թողել՝ հայատառ գրությունը փոխարինելով ադրբեջաներենով։ Հեռացվել է նաև շենքի երեսպատումը, որն արված էր կարմիր տուֆից։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---