Մայիսի 30–ին գրանցված երկրաշարժը Երևանում զգացվել է 4 բալ ուժգնությամբ

Մայիսի 30–ին գրանցված երկրաշարժը Երևանում զգացվել է  4 բալ ուժգնությամբ

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել է Երևանից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---