«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 2–ի երեկոյան, ամփոփելով օրը, հայտարարել էր, որ հունիսի 3–ի ակցիաները կմեկնարկեն Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից՝ շարժվելու են դեպի Քննչական կոմիտե։ Երթը մեկնարկել է։

ԱԳՆ շենքի մոտից ձերբակալված 27 քաղաքացի դեռ անազատության մեջ է գտնվում։ Քննչական կոմիտեն նրանց կասկածում է առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։

«Առավոտ ժամը 10:00-ին ես գնալու եմ այցելելու Քննչական կոմիտե»,–ասել էր նա։

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Քննչական կոմիտեի մոտ, հայտնում է Panorama.am-ը։

Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանը հունիսի 2–ի ելույթում դիմել է շարժման բոլոր աջակիցներին, այդ թվում՝ քաղաքական ուժերին` հորդորելով տեսանելի մասնակցային պատասխանատվություն ստանձնել, հայտնում է «Ազատությունը»։

«Հստակ կամ տեսանելի մասնակցային պատասխանատվություն ամեն մեկդ ձեր բաժնով ստանձնում եք, կամ հայտարարեք, որ կապ չունեք այս ամեն ինչի հետ», - ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---