Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա

Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ  տնտեսության վրա

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ–ում բյուջեի կատարման քննարկումների ժամանակ ասել է, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների համատեքստում պատժամիջոցային գործողությունները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա։

Պատասխանելով հարցին, թե ԵՄ-ից ինչ ներդրումներ կլինեն Հայաստանի տնտեսությունում, նախարարը պարզաբանել է, որ ՀՀ–ի և ԵՄ–ի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ցանկություն կա, բայց միևնույն ժամանակ կան նաև որոշ սուբյեկտիվ գործոններ, որոնք խանգարում են, գրում է Sputnik Արմենիան։

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և ինչպես հայտնի է, ԵՄ երկրները մեծ քանակությամբ պատժամիջոցներ են սահմանել ԵԱՏՄ–ի խոշորագույն տնտեսության ռուսական տնտեսության դեմ։ Այս ֆոնին մեր գործողությունները շատ հաճախ գործնականում տարբեր են: Պատժամիջոցները տարբեր խնդիրներ են ստեղծում ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններում։ Օրինակ խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է։ Այս ապրանքների վաճառքի հիմնական շուկաներից մեկը նախկինում եղել է եվրոպականը։ Հիմա շուկայի կառուցվածքի աստիճանական փոփոխություն է տեղի ունենում նշված պատճառներով»,– հավելել է Պապոյանը։

Հայաստանում երկար տարիներ տնտեսական փոխհարաբերությունների պատշաճ դիվերսիֆիկացիան բացակայել է ու խնդիրներ ստեղծել երկրի համար։

Ընթերցեք նաև․ Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---