Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում

Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները հունիսի 5–ին կմեկնեն Վարդենիս, որտեղ հանրահավաք է լինելու։ Այդ մասին շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտնել է հունիսի 4–ի երեկոյան սբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելով օրը։

«Մեր երկրում սահմանագծում, սահմանազատում գործընթացն ինչպիսի ավերակված վիճակում է։ Հաջորդ քայլերը լինելու են Վարդենիսը, Սյունիքը, գիտեք, որ Տիգրանաշենի խնդիրը կա։ Դեռ Տավուշում է շարունակվելու։ Մարդիկ պետք է իրական տեղեկություն ունենան։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա Տավուշում, չմնա միայն տավուշյան խնդիր»,- ասել է սրբազանը, հայտնում է Panorama.am-ը։

Սրբազանը նաև ազդարարել է հունիսի 9–ին Հանրապետության հրապարակում մեծ հանրահավքի մասին։

«Շատ կարևոր, հանգրվանային, հենման կետ հանդիսացող հանրահավաք է՝ նաև մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար»,- ասել է Սրբազանը։

Նա հավելել է, որ իրենք բաց են գործում, սակայն կան հարցեր, որոնց շուրջ այսօր մանրամասներ հայտնելը վաղաժամ է, գրում է Aysor.am-ը։

«Մենք ոչինչ չենք թաքցնում, հանգրվան առ հանգրվան, փոխադարձ վստահությամբ՝ առաջ ենք գնում։ Ինձ համար ամենակարևորը փոխադարձ վստահությունն է։ Որոշ մարդիկ այժմվանից խոսում են կառավարության կազմի մասին։ Այդ հաճույքը չեն ունենա՝ իմանալու, դա մեծ թակարդ է, որ անուններ տրվեն կառավարության կազմի մասին, և հերթով սկսեն մարդկանց ոչնչացնելու գործողություններ։ Մենք դեռ հանգրվան ունենք հաղթահարելու՝ մինչև կառավարությունը։ Դա ժողովրդի պահանջն էր, որն արտահայտել են՝ ուզում են փոխարինել սա՝ սրանով։ Որևէ մեկը թող չսպասի, որ ինքն ինչ-որ բաներ է լսելու, որն իրեն չի վերաբերվում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կուզենան այդ թակարդին մոտենալ, անհնար է, մի էլ փորձեք։ Հանգիստ, խաղաղ մասնակցեք գործընթացին, եթե մասնակից եք»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Նա վստահեցրել է, որ «այս պայքարը հասնելու է մեր ակնկալած Ավետյաց երկրի տեսիլքին»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---