Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում

Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում

PanARMENIAN.Net - ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն «ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում», աճում է օդում սադրանքների թիվը։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հավաքական անվտանգության գոտու հյուսիսային և արևմտյան սահմաններԻն ավելանում է դաշինքի ռազմական ներկայությունը, սպառազինության նոր համակարգեր են տեղակայվում։ Աճում է սադրանքների թիվը օդային տարածքում, անցկացվում են բազմաթիվ զորավարժություններ, որոնց ժամանակ մշակվում է այդ թվում նաև ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք»,- ասել է Շոյգուն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---