Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է

Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է

PanARMENIAN.Net - IDBank-ն ու Idram-ն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա ծրագիրը, որի շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։ Հավաքված 4,101,050 դրամ գումարը ՀԿ-ն ուղղելու է իր շահառու ընտանիքների հոգսերի թեթևացմանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, փորձի փոխանակում և այլ տարատեսակ միջոցառումներ՝ նպաստելով երիտասարդների առաջխաղացմանն ու մարզաբնակ երիտասարդների շրջանում ճկուն մտածելակերպի զարգացմանը։

«Երբ խոսում ենք մեր հայրենիքի ապագայից, առաջին հերթին պետք է հաշվի առնենք, որ այդ ապագան կերտող է պետք։ Իսկ այդ կարևոր ու պատասխանատու առաքելությունը բոլոր ժամանակներում էլ դրվել է երիտասարդության ուսերին։ «Հզոր միտք» ՀԿ-ն մեկն է այն նախաձեռնություններից, որի գործունեությունն օրինակելի է հենց երիտասարդների հզորացման առումով», - նշել է Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

«Արդեն 2-րդ անգամ ենք համագործակցում IDBank-ի ու Idram-ի հետ և սա խոսում է փոխադարձ վստահության մասին։ «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում տրամադրված գումարն ուղղվելու է ամռանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կայանալիք «Հորիզոն» առաջնորդական ճամբարի կազմակերպմանը, որը հնարավորություն է ընձեռելու մարզերից մոտ 70 երիտասարդների ստանալ առաջնորդի հմտություններ, շփվել գաղափարակից գործարարների հետ, համայնքների ակտիվացմանն ուղղված գաղափարներ գեներացնել», - նշում է «Հզոր միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը։

«Դուք ևս կարող եք միանալ մեր լուսավոր ու բարի գործերին։ Ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը»,–ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---