Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին

Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Ղազախստանի ընտրանուն ընկերական խաղում: Հանդիպումը տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Խաղի մեկնարկին Ղազախստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Հանդիպման 58-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Վահան Բիչախչյանը:

Հանդիպման վերջին րոպեին Ղազախստանի հավաքականին հաջողվել է գոլ խփել՝ իրացնելով 11 մետրանոցը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքասանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել երկրպագուներին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջորդ հանդիպումը կկայանա աշնանը, արդեն Ազգերի լիգայի շրջանակներում: Սեպտեմբերի 7-ին թիմը Երևանում կընդունի Լատվիայի ընտրանուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---