Օ'Բրայենը կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը

Օ'Բրայենը  կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-ին կժամանի Հայաստան՝ քննարկելու ՀՀ ղեկավարության հետ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման առաջընթացին, ներառյալ՝ Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Ամերիկացի պաշտոնյայի այցը եռօրյա, նա Հայաստանում կլինի մինչև հունիսի 12–ը։

Ջեյմս Օ'Բրայենը կմասնակցի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում կայանալիք նիստին՝ «գնահատելու համար երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և քննարկելու հետագա քայլերը»:

Նա նաև կհանդիպի գործարար շրջանակների հետ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել էր, որ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի պատասխանը։ Նա ասել է, որ դրական դինամիկա է նկատվում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։Հ ԱԳՆ–ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի ելույթին, հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։

 Ուշագրավ
---