Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի

Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման քայլեր պետք է իրականացնեն, ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանն իր կողմից ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարման ուղղված քայլեր է իրականացնում, և այդ քայլը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ Բաքուն առաջարկել է Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Ըստ Ալիևի, եթե Հայաստանը գերադասի պահպանել Մինսկի խումբը, «նշանակում է՝ նրա տարածքային պահանջները շարունակվում են»։

«Երբ խաղաղության պայմանագիր կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի»,–ասել է Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի ելույթին, հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, սակայն, չի պատասխանել Ալիևի մեկ այլ թեզին՝ այն մասին, որ Բաքուն առաջարկել է Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինկսի խումբը լուծարելու անհրաժշետության մասին Ալիևը հայտարարել էր նաև մայիսի 14–ին։ Այդ մասին նա խոսել էր ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորգի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---