ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

PanARMENIAN.Net - ԵՄ-ն ՀՀ կառավարությանը 3․5 միլիոն եվրո է փոխանցել 11 միլիոն եվրո բյուջե ունեցող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում, հայտնում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) (Հոդվածներ 4 և 12)՝ երկրի ստանձնած պարտավորությունների, ԵՄ լավագույն փորձի, ինչպես նաև արդարադատության ոլորտում ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունից բխող առաջարկություններին համահունչ։

Նշվում է, որ հատկացումը կարևոր քայլ է, որով արձանագրվում է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգի ուղղությամբ առաջընթացի ճանաչումը, այն է՝ բարելավված հաշվետվողականության և բարեվարքության ապահովում, մասնավորապես՝ դատավորների և դատախազների բարեվարքության ստուգումների շարունակականության և բոլոր գործող դատախազների, դատավորների և քննիչների անձեռնմխելիության կանոնավոր ստուգումների մեխանիզմի ներդրման միջոցով, բարելավված արդյունավետության և արդարադատության մատչելիության ապահովում՝ ինտեգրված էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառման միջոցով, ինչպես նաև դատավորների, դատախազների և քննիչների համար համապարփակ գնահատման, նշանակման և բողոքարկման մեխանիզմների ներդրում։

Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն և ջանքեր, ինչպես նաև արդարադատության ոլորտի հաստատություններում կարողությունների զարգացում:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---