Փաշինյանն աղետի գոտի է այցելել 8 հունիսի 2024 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել։ «Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետևանքով ճանապարհը փլուզվել է, լիցքի միջոցով ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է»,–գրել է նա։
Նշվում է նաև, որ Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենքյան» հյուրանոցի մոտակայքում, փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է: Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ–ն կոչ է արել վերսկսել Երևանի և Բաքվի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հանձնաժողովը զբաղվում էր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Դպրոցներին հեծանիվներ են տալիս «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին ընդառաջ Մրցաշարի 1-ին փուլը կանցկացվի սեպտեմբերի 20-25-ը Քաղաքապետարան․ Շենքը քանդել են ճոպանների միջոցով՝ պայթեցում չի եղել Քանդման թույլտվությունը եղել է քաղաքապետարանի կողմից ԱԽ քարտուղարը Ճապոնիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը և դրա հնարավորությունները Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին |