ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը

ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն ճշգրտման կարիք ունի, քանի որ Հայաստանի ղեկավարությունը որոշել է այս տարի ձեռնպահ մնալ կազմակերպության ֆինանսավորումից։ Այդ մասին հայտնել են ԱԳՆ–ից, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բնականաբար, քանի որ ՀՀ ղեկավարությունը հրաժարվում է վճարել ընթացիկ տարվա հաշվակված անդամավճարը, հարկ կլինի ճշգրտումներ կատարել ՀԱՊԿ բյուջեում»,–ասել են ԱԳՆ–ից՝ հավելելով, որ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը։

Նշվել է, որ կազմակերպության ծախսային մասը կրճատվել է առաջին հերթին Երևանի կողմից համապատասխան կառույցներում իր աշխատակիցներին քվոտային պաշտոններից հետ կանչելու կամ չնշանակելու հաշվին։

ՌԴ ԱԳՆ–ն միևնույն ժամանակ նշել է, որ կազմակերպության աշխատանքը կշարունակվի իր բնականոն հունով, իսկ Հայաստանի ֆինանսական պարտավորությունները պահպանվում են։

Նշվել է նաև, որ կազմակերպության աշխատանքը կշարունակվի բնականոն հունով, իսկ ՀԱՊԿ քարտողարությունը կօգտագործի առկա ռեզերվները։

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել , որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023–ի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---