Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ10 հունիսի 2024 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում հունիսի 9-ի կեսգիշերին 2 անձ է դանակահարվել։ Այդ մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ դանակահարված անձանցից մեկը մահացել է, մյուսը գտնվում է հիվանդանոցում։ Հունիսի 8-ին Երևանի Մաշտոցի պողոտայում դանակահարվել էր ևս 1 անձ, նա այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Հունիսի 8-ի գիշերը՝ ժամը 1։42-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնության ենթակայանից հայտնել են, որ դանակահարված քաղաքացու են տեղափոխում հիվանդանոց: Ժամը 1։59-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. Մաշտոցի պողոտայի հարակից այգուց «պարանոցի բաց վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Հիվանդանոցից հաջորդ ահազանգը ստացվել է ժամը 3-ին. նույն վայրից կրծքավանդակի կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխվել 21-ամյա երիտասարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնե, հայտնում է ոստիկանությունը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերվա ժամը 1։20-ին Մաշտոցի պողոտայի ռեստորանի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներն ու հասակակից մեկ այլ երիտասարդ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ են հասցրել, և այդ ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխվածները դանակահարել են իրար: Ժամը 3։15-ին Աբովյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխել երրորդ մասնակից 21-ամյա երիտասարդը: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ–ն կոչ է արել վերսկսել Երևանի և Բաքվի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հանձնաժողովը զբաղվում էր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Դպրոցներին հեծանիվներ են տալիս «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին ընդառաջ Մրցաշարի 1-ին փուլը կանցկացվի սեպտեմբերի 20-25-ը Քաղաքապետարան․ Շենքը քանդել են ճոպանների միջոցով՝ պայթեցում չի եղել Քանդման թույլտվությունը եղել է քաղաքապետարանի կողմից ԱԽ քարտուղարը Ճապոնիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը և դրա հնարավորությունները Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին |