Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան11 հունիսի 2024 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան Տեղական ժողովրդավարության ֆորումին։ Այցի նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները, տնտեսական հնարավորությունները և խթանել մշակութային և կրթական փոխանակումները Հայաստանի և Գլենդելի միջև և ոչ միայն: Նա կայցելի Երևան, Գյումրի և, ինչպես նշվում է, եթե ժամանակը ների, նաև Կապան, հայտնում է Panorama.am-ը։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների և համայնքային կազմակերպությունների հետ: Ասատրյանը կմասնակցի նաև Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, քույր քաղաքների հարաբերություններին, ժողովրդավարությանը, արդյունավետ կառավարական կառույցներին, կայունությանը, առևտրին, զբոսաշրջությանը և տեխնոլոգիական գործընկերությանը նվիրված պանելներին և քննարկումներին: Գլենդելի բնակչության 40%-ից ավելին հայեր են։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա Դպրոցներին հեծանիվներ են տալիս «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին ընդառաջ Մրցաշարի 1-ին փուլը կանցկացվի սեպտեմբերի 20-25-ը |