Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում

Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովն իր արվեստանոցը կբացի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Նա դասընթաց վարելու առաջարկ է ստացել բուհի ռեկտորից։

Նա իր մասնագիտակամ հմտությունները կփոխանցի հայ ուսանողներին։

«Ես զբաղվելու եմ իմ մասնագիտությամբ։ Ես սովորեցնելու եմ երիտասարդներին ռեժիսորական մասնագիտություն, քանի որ ինքս կինոռեժիսոր եմ։ Ես առաջարկ եմ ստացել ռեկտորից, և մենք որոշում կայացրեցինք, որ դա հնարավոր է»,–ասել է նա, գրում է Gazeta.ru-ն։

Սոկուրովը նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստան մեկնելու նրա որոշումը կապված է իր «Հեքիաթ» ֆիլմի ցուցադրության արգելքի հետ։

«Որ խնդիրներ ունեմ, չեմ կարող թաքցնել։ Իհարկե, ինձ պետք է աշխատել։ Ես կաշխատեմ, այս դեպքում Երևանում»,–ասել է նա։

2023-ի հոկտեմբերին ՌԴ մշակույթի նախարարությունը փաստացի արգելել է «Հեքիաթ» ֆիլմի ցուցադրությունը ՌԴ տարածքում։ Սոկուրովն այդ ժամանակ հայտարարել էր, որ արգելքի պատճառով չի կարողանա ոչ նոր ֆիլմեր նկարահանել, ոչ հները ցուցադրել։ Միևնույն ժամանակ նա հերքել էր այն պնդումները, թե որոշել է ավարտել իր կարիերան։

Սոկուրովը մշակույթի այն 22 ռուս գործիչներից մեկն էր, որոնք 2023–ին կոչ էին արել ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի նախկին պետքարտուղար Ռուբեն Վարդանյանին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---