Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականն առաջին խաղում պարտվել է Էստոնիայի հավաքականին12 մայիսի 2009 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը պարտություն է կրել միջազգային մրցաշարի առաջին խաղում, որը մեկնարկել էր մայիսի 12-ին Աբովյանում: Հայ աղջիկները զիջեցին Էստոնիայի հավաքականին 0:3 հաշվով:Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, եւ երկու թիմերն էլ հնարավորություն ունեին բացել հաշիվը, բայց թիմերն ընդմիջման գնացին առանց գոլ խփելու: Խաղի պատկերը չէր փոխվում մինչեւ երկրորդ խաղակես, սակայն 71-րդ րոպեին Էստոնիայի հավաքականը Անաստասիա Մորկովկինայի շնորհիվ բացեց հաշիվը: 3 րոպե անց էստոնացի աղջիկները կրկնապատկեցին իրենց առավելությունը. Մորկովկինան հաջող իրականացրեց պենալը` դառնալով կրկնագոլի հեղինակ: Իսկ խաղի ավարտից 6 րոպե առաջ Էստոնիայի հավաքականն ավելի մեծացրեց իր հաշիվը: Երրորդ գոլն իրականացրեց Սիգնի Ահարնան: Խաղը սպասարկում էր Կարոլինա Ռաձիկ-Յոհանը (Լեհաստան): Հայաստանի հավաքականի կազմը` Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Արմինե Խաչատրյան» Սյուզաննա Սահադյան, Մարինե Կարապետյան (Հռիփսիմե Եփրեմյան- 87րոպե), Լուսինե Հովհաննիսյան (Էլեոնորա Դավթյան-61-րդ րոպե), Քրիստինե Մանգասարյան, Լիլիթ Կարապետյան (Քրիստինե Հակոբյան-65-րդ րոպե), Վարդինե Խանզադյան, Մարիամ Ստեփանյան: Էստոնիայի հավաքականի կազմը` Էլիս Մեետուա, Կաիդի Եկիմովա (Էնելի Վալս-83-րդ րոպե), Կատրին Լոո (Լիիս Պելո-87), Անաստասիա Մորկովկինա, Կայրե Պալմարու (Կաիրի Հիմանեն-85), Անետ Պաուլուս, Հելերի Սաար, Ալյոնա Սասովա (Գեյթ Պրանտս-89), Իննա Զլիդինիս (Հանալիս Յաադլա-34), Մարգարիտա Զերնասիկովա (Սիհնի Աարնա-28), Քեթի Օունպու: Մայիսի 14-ին Էստոնիայի հավաքականն ուժերով կչափվի Ղազախստանի հավաքականի հետ: Իսկ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ վերջին խաղը տեղի կունենա ապրիլի 16-ին: Խաղերի սկիզբը` Երեւանի ժամանակով 16.00-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |