Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել

Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր և փշալարեր է կուտակել Դեմիրճյան փողոցում և Բաղրամյան պողոտայում, հայտնում է Factor.am-ը։

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասել է, որ փշալարեր չեն օգտագործի, եթե կարիքը չլինի։

ԱԺ պատգամավոր, «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, որը խորհրդարանում է, առավոտից աննախադեպ անվտանգային միջոցառումներ են իրականացվում, հայտնում է Panorama.am-ը։

«Աթոռներն էին ստուգել, ջրերն էին հավաքել, շատ մեծաքանակ ԱԱԾ և անվտանգության աշխատողներ են հսկում ԱԺ-ի ցանկապատներից ներս, ասում են դիպուկահարներ էլ կան։ Այսինքն, այս մարդը վախերի մեջ է ապրում, որովհետև այն ինչը, որ կատարվում է Հայաստանի Հանրապետության հետ և այն, ինչ պլանավորում են անել, այն մեր երկրի համար ճակատագրական և բախտորոշ է»,- ասել է Դանիելյանը և նշել, որ Փաշինյանը լավ է հասկանում, որ սպասվող նոր զիջումները կլցնեն ժողվորդի համբերության բաժակը։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը և ներքին գործերի նախարարությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորել են պահպանել օրինականությունը և զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոչ է արել շարժման կողմնակիցներին 15։30–ին հավաքվել Ազգային ժողովի մոտ։ Ավելի վաղ Բագրատ սրբազանն ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր օր է լինելու՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ի հանրահավաքում հայտարարել է, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Շարժման կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ։ Սրբազանի խոսքով` իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Հունիսի 10–ին Ազգային ժողովի խորհուրդը մերժեց խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրենքի ուժով այդ օրակարգով արտահերթ նիստ կգումարվի հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---