Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու

Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի սկզբին Շուշի կայցելի։ Ըստ թուրքական լրատվամիջոցների, այցն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրության և համագործակցության սերտացմանը, գրում է Minval.az-ը։

Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։ Հավաքը նախատեսված է հուլիսի 6–ին։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին։

Էրդողանն առաջին անգամ Շուշի էր այցելել 44–օրյա պատերազմից անմիջապես հետո՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին։ Նրանք այնտեղ կնքեցին Շուշիի հռչակագիրը, որը որոշումէ այդ երկու երկրների ռազմավարական հարաբերությունները։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---