ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն![]() 12 հունիսի 2024 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում եզակի և խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։ Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով և հնարավորություններով։ Այն միակն է Հայաստանում, որ կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան և ներառում է 210-ից ավելի դարակաշարեր։ Այն հնարավորություն է տալիս՝ ապահովելու տվյալների անվտանգ մշակում, պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար։ Շրջայցի ընթացքում Oviօ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը մանրամասն ներկայացրել է տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքները և ամպային լուծումները։ Այցելուները, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, ընդգծել են Տվյալների մշակման կենտրոնի կարևոր դերը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածների զարգացման հարցում։ Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնում մատուցվում են համատեղակայման (colocation) և ամպային ծառայություններ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |