Շարժման մասնակիցները հավաքվել էին կառավարության մոտ․ Նիստը հետաձգվել է

Շարժման մասնակիցները հավաքվել էին կառավարության մոտ․ Նիստը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու առաջնորդները հունիսի 13–ի առավոտյան հավաքվել են կառավարության շենքի մոտ, հայտնում է «Ազատությունը»։

Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 12–ին կոչ էր արել լինել կառավարության շենքի մոտ, որտեղ 10։00-ին կայանալու է կառավարության նիստը։

Սակայն, հայտնի է դարձել, որ կառավարության նիստը հետաձգվել է և կայանալու է հունիսի 14-ին, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունիսի 13–ին Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով»,– ասված է հաղորդագրությունում:

Նիստի ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---