Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է»

Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է»

PanARMENIAN.Net - Միջազգային հեղինակավոր DevelopmentAid․org հարթակի «Հաջողության պատմություններ» խորագրի ներքո հրապարակվել է հարցազրույց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ։ Հարցազրույցում Ջրբաշյանն անդրադարձել է Հայաստանի և տարածաշրջանի ժողովրդագրական խնդիրների գծով առաջարկվող նորարարական լուծումներին, պետական քաղաքականությանն առնչվող խորհրդատվական ծառայությունների ապագային և այլնին։

Անդրադառնալով «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից մշակվող ժողովրդագրական ռազմավարությանը` Ջրբաշյանն ընդգծել է, որ ներկայումս ավարտական փուլում գտնվող այս նախագիծը բարձր է գնահատվել միջազգային փորձագետների կողմից։

«Ծրագրի շրջանակում իրականացված լայնածավալ հետազոտությունները բազմաթիվ քննարկումների առարկա են դարձել և բարձր գնահատականի են արժանացել համաշխարհային տարբեր համաժողովներում՝ Շվեյցարիայից մինչև Բանգլադեշ։ Ստեղծված ամուր հիմքը խթանել է Հայաստանի ժողովրդագրական պատկերի և քաղաքականության մշակման նկատմամբ այլ երկրների հետաքրքրվածությունը»,- ասել է նա։

Հարցազրույցում Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը:

«Այն արժանացել է համաշխարհային այնպիսի հեղինակավոր հաստատությունների ուշադրությանը, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և Ասիական զարգացման բանկը։ Մեր մոտեցումը, որը միաժամանակ անդրադառնում է զբաղվածության ոլորտի առաջարկին և պահանջարկին, տարբերվում է ավանդական մեթոդներից։ Նախկինում կառավարությունները կենտրոնանում էին հիմնականում առաջարկին առնչվող խնդիրների վրա՝ անուշադրության մատնելով պահանջարկին առնչվող խնդիրները, որոնք հավասարապես կարևոր են։ Ըստ էության, սա աճի ռազմավարություն է, որը թույլ է տալիս կանխորոշել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը առաջիկա տասնամյակների համար»։

Ամբողջական հարցազրույցը՝ կայքում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---