Երևան-Սևան մայրուղում գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է14 հունիսի 2024 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած անձանցից մեկը մահացել է։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու բուժառուներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսի առողջական վիճակը դեռ ծայրահեղ ծանր է»,- ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։ Նախարարի խոսքով՝ մնացածի կյանքին վտանգ չի սպառնում: «Մնացած բուժառուները, որոնք միջին այրվածքներ էին ստացել, դրական դինամիկա ունենք, նրանք դեռ կշարունակեն բուժական ընթացքը, բայց արդեն կարող ենք հանգիստ լինել նրանց համար»,- հավելել է Ավանեսյանը։ Հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ընդհանուր առմամբ, բուժօգնության էր դիմել 7 քաղաքացի։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերին 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների |