Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը

Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում ընդունված համատեղ հայտարարությունը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ողջունում եմ այս նոր իրադարձությունները, որոնք ուղղված են ամրապնդելու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները։ Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական ձևակերպմանը, որը կխորացնի մեր համագործակցությունը և ավելի կամրապնդի ամերիկյան աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ–ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով ՀՀ և ԱՄՆ կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ գալիք տարում կապերի խորացման տեսլականը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: ԱՄՆ–ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրին համապատասխան:

 Ուշագրավ
---