ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել

ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել

PanARMENIAN.Net - ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ նշելով, որ սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։

ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը։

«EUMA–ն շարունակում է ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանին՝ հայկական կողմից։ Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շար– կամ միջադեպ չեն նկատել»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ արդեն 3–րդը 24 ժամվա ընթացքում։ Ադրբեջանի տարածած բոլոր ապատեղեկատվական հաղորդագրությունները վերաբերում են սահմանի նույն՝ Նախիջևանին սահմանակից հատվածին։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---