Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է![]() 15 հունիսի 2024 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, արդեն մեզ հաջողվեց շահագործել Ալավերդիից դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։ Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։ Շնորհակալություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրինությանն ու աշխատակիցներին ցուցաբերած աջակցության և երկաթուղու աշխատանքը կարճ ժամանակում վերականգնելու գործում ներդրած ջանքերի համար»,–ասվում է գրառման մեջ։ Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։ ![]() ![]() Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |