Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել իր «դիրքերի ուղղությամբ կրակի» մասին

Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել իր «դիրքերի ուղղությամբ կրակի» մասին

PanARMENIAN.Net - Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել իր «դիրքերի ուղղությամբ կրակի» մասին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, թե հայկական զինուժն իբր կրակ է բացել Վեդիի դիրքերից Նախիջևանի ուղղությամբ։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները նշված ուղղությամբ պատասխան միջոցներ են կիրառել»,–ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Trend.az-ը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի նախորդ 3 ապատեղեկատվական հաղորդագրությունները, որոնք վերաբերում էին սահմանի նույն՝ Նախիջևանի հատվածին։

ԵՄ դիտորդական առաքելությունը ևս արձագանքել էր Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ նշելով, որ սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել։

 Ուշագրավ
---