EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչ15 հունիսի 2024 - 12:00 AMT PanARMENIAN.Net - EventHub․am հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՀ դրամով: Համերգը կայանալու է հուլիսի 7-ին` Բորիս Պայչաձեի անվան «Դինամո» մարզադաշտում։ «EventHub.am-ի և Caucasus Entertainment Production-ի բացառիկ գործակցության շնորհիվ առաջին անգամ հայկական հարթակը դարձել է Վրաստանում կայանալիք համերգի տոմսերի պաշտոնական վաճառող։ Սա և՛ նոր շուկաներ է բացում մեզ համար, և մեր հաճախորդներին ընձեռում մշակութային տուրիզմի նոր հնարավորություններ՝ ընձեռելով հարցերի դեպքում հայերենով աջակցություն ստանալու հնարավորություն, միևնույն ժամանակ ապահովագրելով տոմսերի ձեռքբերման հետ կապված հնարավոր մի շարք ռիսկերից»,- ասել է Eventhub հարթակի պրոդուկտի ղեկավար Էլլա Աղաբաբյանը։ Black Eyed Peas-ն աշխարհահռչակ ամերիկյան խումբ է, որը միավորում է հիփ-հոփը, փոփն ու R&B-ն և հայտնի է Where Is the Love, I Gotta Feeling ու շատ այլ հիթերով: Նրանց երաժշտությունը բարձր է գնահատվել թե հանդիսատեսի, թե քննադատների կողմից՝ խմբի համար բերելով մի քանի Գրեմմի մրցանակներ այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «Լավագույն ռեփ կատարումը», «Լավագույն ռեփ երգը» և «Դուետի կամ խմբի կողմից լավագույն փոփ կատարումը»: EventHub-ում հասանելի է Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի երկու տարբերակ՝ Standing zone՝ 31,000 դրամ, և Golden zone՝ 41,000 դրամ։ EventHub հարթակը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը՝ տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: EventHub-ն Ամերիաբանկի դուստր ընկերության՝ «Դիննո»-ի B2B պրոդուկտն է և գործարկվել է 2023-ին։ Այս կարճ ժամանակահատվածում այն արդեն իսկ ունի 50-ից ավել գործընկեր, որոնց համար EventHub-ի գործիքակազմով ստեղծվել և հաջողությամբ իրականացվել է 150-ից ավելի միջոցառում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում քննարկելու է գործակցության հեռանկարներն ակադեմքաղաքի կառուցման շրջանակում Նախատեսվում են նաև հանդիպումներ մշակույթի և սպորտի ոլորտային պատասխանատուների հետ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը Զբոսայգու տնօրենությունը հերքում է, որ «Փառքի ծառուղին» իրենց է պատկանում Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա Բաբայանն ասել է, որ մարդկանց առաջարկել են ասել, թե հավաքին մասնակցելու համար գումար է բաժանվել, որպեսզի իրենց ազատ արձակեն IPI․ ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը Նշվում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովեն ԶԼՄ-ների աշխատակիցների համար |